Լենինի դամբարանը կփակվի 2 ամսով
Պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի՝ Մոսկվայում գտնվող հանրահայտ դամբարանն իր դռներն այցելուների առաջ կփակի 2 ամսով:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, պլանային պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացման պատճառով դամբարանը փակ կլինի փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այդ աշխատանքներն անցկացվում են 2 տարին մեկ: Այդ ընթացքում ռուս մասնագետներն աշխատում են Լենինի մշակված աճյունի հետ ու փոխում նրա կոստյումը:











