Մեքսիկայի նախագահը պահանջել է հետաքննություն անցկացնել իր հանդեպ

09:04 • 04.02.15

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն պահանջել է հետաքննություն անցկացնել իր հանդեպ՝ բիզնես շահերի հնարավոր վիճաբանության առկայության վերաբերյալ, գրում է Лента-ն։

 

Պետության ղեկավարը դա հանձնարարել է պետական ծառայության հարցերով նոր նախարար Վիրխիլիո Մարտինեսին։

 

Մասնավորապես՝ նախագահն առաջարկել է ստուգել իր կնոջ՝  Անժելիկա Ռիվերայի և երկրի ֆինանսների նախարար Լուիս Վիդեգարայի նստավայրերի առքուվաճառքի գործարքները։

 

Մեքսիկական ԶԼՄ-ները հայտնում էին, որ նախագահի կնոջ ընկերությունները շահավետ պայմանագրեր էին ստանում երկրի պետական գերատեսչություններից, իսկ դրա դիմաց իրականացնում էին անշարժ գույքի ձևակերպումներ և վերավաճառք։