ԱՄՆ-ում սկսվում են Coca-Cola-ի կաթի վաճառքները
ԱՄՆ-ում սկսվում են Coca-Cola ընկերության Fairlife կաթի վաճառքները, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով USA Today-ին:
Այս ապրանքատեսակի թողարկմամբ զբաղվում է Minute Made ստորաբաժանումը: Կաթը հասանելի կդառնա ողջ երկրում մարտ ամսին` ազգային գովազդային արշավի մեկնարկից հետո:
Ինչպես պատմել են Coca-Cola-ում, կաթի արժեքը 3,98 դոլարից մինչև 4,20 դոլար է` մոտ 1,9 լիտրի համար: Ընկերությունում պնդում են, որ Fairlife-ը պարունակում է 50 տոկոսով ավելի շատ սպիտակուց, 50 տոկոսով ավելի քիչ շաքար և 3 տոկոսով ավելի շատ կալցիում, քան սովորական կաթը, և չի պարունակում լակտոզ:
Ինչպես նշում է թերթը, Coca-Cola-ն թողարկում է սեփական կաթն ԱՄՆ-ում գազավորված ըմպելիքների վաճառքի նվազման ֆոնին:
Fairlife-ի գլխավոր տնօրեն Սթիվ Ջոնսը պատմել է, որ Coca-Cola-ն զբաղվում է կաթի դիստրիբուցիայով և ոչ մի դեր չի խաղում խմիչքի արտադրության մեջ: Ընկերության միակ նպատակն է ապահովել խանութներում այդ կաթի հայտնվելը:










