Նյու Յորքում գնացքը բախվել է ավտոմեքենային, կա առնվազն 6 զոհ
Նյու Յորքի Վալհալա շրջանում ուղևորատար գնացքը բախվել է իր ճանապարհին հայտնված Jeep Cherokee ավտոմեքենային։ Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, այդ թվում՝ մեքենայի կին վարորդը, ևս 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով NBC News-ին։
Պարբերականի տվյալներով՝ տեղական ժամանակով երեկոյան ժամը 7-ին, երբ մեքենան հատել է երկաթգիծը, ուղեփակն իջել է և փակել մեքենայի ճանապարհը։ Մեքենայի ղեկին գտնվող կինն իջել է, այնուհետև, չգիտես ինչու, կրկին նստել ղեկին և շարժվել առաջ, որտեղ նրան բախվել է Հարլեմ ուղևորվող գնացքը։










