Պակիստանցի գործիչը պարգևատրում է խոստացել Charlie Hebdo-ի սեփականատիրոջ սպանության համար

13:52 • 04.02.15

Պակիստանի երկաթուղային հաղորդակցության նախկին նախարար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուլամ Ահմեդ Բիլուրը պարգևատրում է հայտարարել ֆրանսիական երգիծական շաբաթաթերթ Charlie Hebdo-ի սեփականատիրոջ սպանության համար:

 

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նա խոստացել է սպանության համար վճարել 200 հազար դոլար, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

Նախկին նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել 100 հազար դոլարի չափով աջակցություն տրամադրել Փարիզում, այդ թվում` երգիծական շաբաթաթերթի խմբագրությունում ահաբեկչություններ կազմակերպած հանցագործների ընտանիքներին:

 

Երեք տարի առաջ նա հայտարարել էր համացանցում հրապարակված հակաիսլամական տեսանյութի հեղինակներին սպանելու համար խոշոր պարգևատրման մասին: