Ռադան օրենք է ընդունել Յանուկովիչին Ուկրաինայի նախագահի կոչումից զրկելու մասին
Ուկրաինայի խորհրդարանը չորեքշաբթի օրենք է ընդունել, որով առաջարկվում է Վիկտոր Յանուկովիչին զրկել նախագահի պատվավոր կոչումից: Նման որոշմանը Գերագույն ռադայի նիստի ժամանակ կողմ է հանդես եկել 281 խորհրդարանական` անհրաժեշտ 226 նվազագույն ձայնի դեպքում, գրում է ria.ru-ն:
Ուկրաինական սահմանադրության համաձայն՝ Ուկրաինայի նախագահի կոչումը պաշտպանվում է օրենքով և պահպանվում է ցմահ, եթե երկրի նախագահը չի հեռացվել պաշտոնից նրան անվստահություն հայտնելու միջոցով: Յանուկովիչի նկատմամբ այդ գործընթացը չի կիրառվել:
Ռադան իր որոշումով հաստատել է, որ Յանուկովիչը դադարել է սահմանադրական լիազորությունները կատարել և «չի կատարում իր պարտականությունները»:
Փաստաթղթի բացատրական գրության մեջ նշվում է, որ լյուստրացիայի մասին օրենքի համապատասխան Յանուկովիչն իր գործողություններով «ուզուրպացրել է իշխանությունը» և բերել ազգային անվտանգության և պաշտպանության հիմքերի քայքայման, իսկ ներկայում գտնվում է հետախուզման մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն օրենքի նախագիծ են ներկայացրել խորհրդարանի քննարկմանը, որի համաձայն առաջարկվում է զրկել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին նախագահի պատվավոր կոչումից:










