Ռադան դիմել է Միջազգային քրեական դատարան` Ռուսաստանի ռազմական հանցագործությունների հարցով

17:13 • 04.02.15

Ուկրաինայի Գերագույն ռադան ճանաչել է Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների և ինքնահռչակ «Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություններ» ահաբեկչական խմբավորումների ղեկավարների կողմից մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների իրականացման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը:

 

Միջազգային քրեական դատարան այդ դեպքերի հարցով նրա իրավասությունը ճանաչելու մասին դիմելու որոշման օգտին չորեքշաբթի օրը քվեարկել է 271 ժողովրդական պատգամավոր, հաղորդում է korrespondent.net-ը:

 

«Ուկրաինացի ժողովրդի անունից Ուկրաինայի գերագույն ռադան դիմում է Միջազգային քրեական դատարան՝ նպատակ ունենալով քրեական հետապնդման ենթարկել Ուկրաինայում 2014 թվականի փետրվարի 20-ից մինչև այժմ իրականացված պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին և ինքնահռչակ «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններ» ահաբեկչական խմբավորումների ղեկավարներին»,- ասված է ուկրաինական խորհրդարանի հայտարարության մեջ: