Ակտիվիստները պահանջում են փրկել առևտրի կենտրոնների վանդակներում պահվող էկզոտիկ կենդանիներին

17:22 • 04.02.15

Կենդանիների պաշտպանները, անհանգստանալով նրանց առողջության և անվտանգության մասին, պահանջում են նրանց ազատ արձակել առևտրի կենտրոնների վանդակներից, գրում է ntv.ru-ն:

 

Վերջերս Պետերբուրգի Ֆրուզենսկի թաղամասում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված էկզոտիկ կենդանիների:

 

Նման հայտնագործություն է արել պաշտպաններից մեկը, ով այլ պաշտպանների հետ հայտ է ներկայացրել համապատասխան 5 մարմիններին, որպեսզի վերջիններս առևտրի կենտրոնում գործող կենդանաբանական այգու մանրակրկիտ ստուգում իրականացնեն:

 

Արդյունքում պարզվել է, որ առևտրի կենտրոնի վանդակներից մեկում պահվող ջրախոզուկը (hydrochoerus hydrochaeris)  վնասվածքներ ունի, և նրան ոչ ոք անասնաբուժական օգնություն չի ցուցաբերում:

 

Իսկ կապիկի ձագուկն առանց ծնողի է, որն ըստ ակտիվիստների` սթրեսային է մարդանման կենդանու համար:

 

Մի շարք ակտիվիստներ նշել են, որ շատ կենդանիների համար վանդակում բանտարկվելը մահացու կարող է լինել: