Համահայկական հռչակագիրը հայ ժողովրդի նպատակների, պահանջատիրության և հայրենատիրության ծրագիրն է. Է. Շարմազանով
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադաձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում ընդունված համահայկական հռչակագրին՝ այն անվանելով պատմական իրադարձություն: «Որպես պատմաբան՝ ես չեմ հիշում մի դրվագ հայոց պատմության ընթացքում, որտեղ հայության բոլոր թևերը, կառույցները խփում են մի մեխի»,-նշեց նա:
Ըստ Շարմազանովի՝ սա հայ ժողովրդի երազանքների, նպատակների, պահանջատիրության և հայրենատիրության ծրագիրն է, որտեղ հղում է կատարվում ՄԱԿ-ի երկու հռչակագրերին, հղում է արվում, որ դեռևս 1915 թ-ին Անտանտի երկրներն ընդունել են հայտարություն, որոնք դեպքերը համարել են մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն, հղում է արվում Սևրի պայմանագրին և Վիլսոնի իրավական վճռին:
Նա նկատեց, թե դրանով ցույց է տրվում, որ ժամանակի հզոր խաղացողները հստակ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Շարամազանովը նշեց, որ 100-րդ տարելիցին ընդառաջ պետք է հանդես գանք միասանական մեկ բռունցքով:










