Տավուշում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից ՀՀ 85-ամյա քաղաքացի է վիրավորվել
14:40 • 04.02.15
Մի քանի րոպե առաջ ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական ԶՈւ-ի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է ՀՀ 85-ամյա քաղաքացի Լևոն Հովակիմի Անդրեասյանը։
Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Facebook-ի իր էջում։
Այս պահին Լևոն Անդրեասյանը գտնվում է Բերդի հոսպիտալում։
Placeholder










