Իտալիայի վարչապետը փողկապ է նվիրել իր հույն գործընկերոջը (լուսանկարներ)
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Հռոմում Հունաստանի նոր վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ համատեղ ասուլիսից հետո նրան փողկապ է նվիրել, գրում է РИА Новости-ն։
Վարչապետը նվերն ընդունել է ժպիտով՝ խոստանալով կրել այն, երբ հայտնաբերվի հունական խնդրի լուծումը։
Ցիպրասը փողկապ չի կրում, սակայն խորհրդարանական ընտրություններից առաջ խոստացել է լրագրողներին, որ կկրի այն, երբ Հունաստանը մարի իր պարտքերը։
Իր կողմից հույն վարչապետը Ռենցիին է փոխանցել Հարավային Իտալիայում գտնվող հունախոս գյուղից տարանտելա պարային կատարումների ձայնասկավառակ։
Նշվում է, որ մամուլի ասուլիսն անցկացվել է անկաշկանդ մթնոլորոտւմ։ Ռենցին վստահություն է հայտնել, որ կան բոլոր պայմանները եվրոպական ինստիտուտների և հունական իշխանությունների միջև համաձայնություն գտնելու համար։






















