Բրիտանացի արտադրողները Lego-ն անվանել են բոլոր ժամանակների լավագույն խաղալիք

14:59 • 04.02.15

iPad-ի և համակարգչային խաղերի դարաշրջանում բրիտանացի արտադրողները Lego կոնստրուկտորն անվանել են բոլոր ժամանակների լավագույն խաղալիք, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Express-ին:

 

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մոնոպոլիա»-ն: Երրորդ տեղում են հայտնվել Action Man տիկնիկները:

 

Ինչպես նշում է թերթը, Lego արտադրանքը բազմիցս գլխավորել է վարկանիշային ցուցակներ, որոնք կազմվել են հասարակական կարծիքի հիման վրա, բայց այդ ընկերության ապրանքներն առաջին անգամ են դարձել խաղերի և խաղալիքների առաջատար արտադրողների վարկածով ցանկի առաջատար: Հետազոտությանը մասնակցել են այնպիսի ընկերություններ, ինչպիսին են Mattel-ը, The Toy Store-ը և Jumbo Games-ը:

 

Վարկանիշային ցանկում չորրորդ տեղը զբաղեցնում են Scalextric-ից մրցարշավային մեքենաները, հինգերորդ տեղը՝ Subbuteo խաղերը: Վեցերորդ տեղը կիսել են Ռուբիկի խորանարդը և «Աստղային պատերազմներից» խաղալիքները: