TransAsia-ի ղեկավարը ներողություն է խնդրել ավիաաղետի համար
TransAsia ավիաընկերության գործադիր տնօրեն Չեն Չինդեն ներողություն է խնդրել Թայվանում ինքնաթիռի կործանման համար, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Ուղիղ եթերում ցուցադրվող մամուլի ասուլիսի ընթացքում նա խոնարհվել է ու ներողություն է խնդրել ուղևորներից ու անձնակազմի անդամներից:
Ինքնաթիռում, որն իրականացնելիս է եղել Թայբեյ-Ցզինմեն չվերթը, գտնվել է 58 մարդ, այդ թվում՝ Չինաստանի 31 քաղաքացի:
Վերջին տվյալներով՝ զոհվել է 16 մարդ, 15-ը վիրավորվել են, ևս 27-ն անհետ կորած են համարվում:










