TransAsia-ի կործանված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 9-ի (տեսանյութ)
TransAsia Airways ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի աղետի հետևանքով հաղորդվում է զոհերի մասին: Ըստ տարբեր տեղեկությունների` զոհվել է 8-9 մարդ: Եվս 10 մարդ հոսպիտալացվել է:
Հաղորդվում է, որ ուղևորներից մի քանիսն արգելափակված են ինքնաթիռի սրահում:
Ավելի վաղ հաղորդվել էր Թայբեյից Ցզինմեն թռչող ինքնաթիռի վթարի ենթարկվելու մասին, այն ընկել է գետը: Որոշ ուղևորների հաջողվել է դուրս գալ ինքնաթիռից ու ափ հասնել:
Ինքնաթիռում եղել է 58 մարդ:










