Վենետիկում հեղեղումների պայմաններում ընթանում է ամենամյա կառնավալը (լուսանկարներ)

11:46 • 04.02.15

Վենետիկում հեղեղումների պայմաններում ընթանում է հայտնի կառնավալը։ Քաղաքի փողոցներում այժմ ավելի հարմար է տեղաշարժվել ռետինե երկարաճիտ կոշիկներով, գրում է РИА Новости-ն։

 

Անձրևների պատճառով հեղեղվել է Սուրբ Մարկոսի հրապարակը։ Ինչևէ, ջրհեղեղները չեն վախեցրել զբոսաշրջիկներին։ Իսկ Վենետիկը ողջունում է հյուրերին վառ շոուներով։

 

Այս տարի Վենետիկի կառնավալն անցկացվում է հունվարի 31-ից փետրվարի 17-ը, սակայն տոնի պաշտոնական մեկնարկը կտրվի փետրվարի 8-ին, երբ հրեշտակի հագուստով ակրոբատը կիջնի Սուրբ Մարկոսի տաճարի զանգակատնից։

Уличный торговец на затопленной площади Сан-Марко во время наводнения в Венеции

Мужчина на площади Сан-Марко во время наводнения в Венеции