ԱՄՆ-ում գտնվող ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են Ուորլիքի հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է ԱՄՆ այցելած ադրբեջանցի պատգամավորների հետ:
Այդ մասին ամերիկացի դիվանագետը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ուրախ էի հանդիպել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Սամեդ Սեիդովի ու Ասիմ Մոլազադեի հետ: Նրանց տեսակետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մեզ շատ օգնեց»,- գրել է դիվանագետը:










