Ռուսաստանում 82-ամյա կինը հանկարծամահ է եղել 3 տուփ կարագ գողանալու մեղադրանքից հետո

13:09 • 04.02.15

ՌԴ Լենինգրադի մարզում 82-ամյա կինը հանկարծամահ է եղել 3 տուփ կարագ գողանալու մեղադրանքից հետո, գրում է gazeta.ru-ն:

 

Այս մասին հայտնում են ՌԴ ներքին գործերի նախարարությունից:

 

Իրավապահները կնոջը բերման են ենթարկել խոշոր առևտրային ցանցի խանութից՝ երեք տուփ կարագ գողանալու համար, ասվում է նախարարության հայտարարության մեջ:

 

Նշվում է, որ կինը հանկարծամահ է եղել Ներքին գործերի նախարարության մարզային վարչության շենքում, երբ նրան բժշկական օգնություն են ցուցաբերել շտապօգնության աշխատակիցները:

 

Ներկայում ճշտվում են տեղի ունեցածի հանգամանքները: