Զիմբաբվեի 90-ամյա նախագահն աստիճաններից վայր է ընկել. լուսանկար

21:22 • 04.02.15

 Զիմբաբվեի 90-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն վայր է ընկել աստիճաններից: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:

 

Միջադեպը տեղի է ունեցել հայրենակիցներին նրա ուղերձի ժամանակ: Աֆրիկայի երկրների ամենատարեց առաջնորդը հանդես էր գալիս Հարարեի միջազգային օդանավակայանում՝ Եթովպիա կատարած այցից հետո: Այնտեղ նա նշանակվել էր Աֆրիկյան միության նախագահ:

 

Մուգաբեն իշխանության գլուխ է 1987-ից: Նրա դեմ Եվրոպայում պատժամիջոցներ են գործում 2004-ից:

 

Frail President Mugabe-File PIC