ՀՀ և ՌԴ-ի միջև զինվորական սուրհանդակափոստային կապը կկայանա առանց մաքսային խնդիրների
Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2013 թ-ի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկմանը պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց, թե մինչ այժմ ինչ իրավական ակտով է կարգավորվում զինվորական սուրհանդակափոստային կապը։
Արա Նազարյանն ասաց, որ սուրհանդակափոստային կապը կարգավորվում է 1999-ին ստորագրված համաձայնագրի համաձայն:
«Սակայն նոր համաձայնագրի առանձնահատկությունն այն է, որ այժմ սուրհանդակափոստային կապը կկայանա առանց մաքսային խնդիրների, անարգել կերպով տեղի կունենա մաքսային անցումը, և այլն»,-ասաց նա:










