Ահաբեկիչ Մուսաուին Սաուդյան Արաբիայի նոր թագավորին «Ալ- Կաիդայի» հովանավոր է անվանել

11:11 • 05.02.15

Ահաբեկիչ Զաքարիաս Մուսաուին, ով ցմահ պատիժ է կրում ԱՄՆ-ում, Սաուդյան Արաբիայի նոր թագավորին անվանել է «Ալ- Կաիդա» ահաբեկչական խմբավորման հովանավոր, գրում է newsru.com-ը՝ հղում անելով The New York Times-ին։

 

Իր գրավոր ցուցմունքներում ահաբեկիչը նշել է, որ «Ալ- Կաիդա»-ի առաջնորդներն իրեն ուղարկել են Աֆղանստան 1998-ին կամ 1999-ին՝ կազմակերպության հովանավորների տվյալների համակարգչային բազա ստեղծելու համար։

 

«Նրա խոսքով՝ ինքը հիշում է, որ նրանց թվում, ում անունը գրել է տվյալների բազայում, եղել են արքայազն Թուրկի իբն Ֆեյսալը՝ այն ժամանակ սաուդյան հետախուզության ղեկավարը, արքայազն Բանդար բին Սուլթանը՝ երկար ժամանակ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը, արքայազն Ալ Վալիդ իբն Թալալը՝ հայտնի ներդրող և միլիարդատեր, ինչպես նաև երկրի հոգևորականության առաջատար ներկայացուցիչներ»,- ասվում է հոդվածում։

 

Մուսաուին նկարագրում է նաև Սաուդյան Արաբիայում արքայազն Սալմանի հետ հանդիպումը, ով այն ժամանակ գահաժառանգ էր, ինչպես նաև թագավորական ընտանիքի այլ անդամների հետ հանդիպումը, երբ նամակներ է բերել նրանց Ուսամա բեն Լադենից։ Սալմանը գլխավորել է երկիրը Աբդալլա թագավորի մահից հետո։