Արգենտինայի նախագահը ռասիստական կատակ է արել Twitter-ում` Չինաստան այցի ընթացքում
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները խիստ քննադատության է արժանացել Twitter սոցկայքում ռասիստական հաղորդագրություն գրելու համար՝ ծաղրելով չինական արտասանությունը: Դա տեղի է ունեցել Չինաստան պաշտոնական այցի ժամանակ, որի նպատակն էր ամրապնդել երկու երկրների միջև հարաբերությունները, գրում է The Daily Mail-ը:
Քիրշներն իր թվիթում փոխարինել է R տառը L տառով՝ ծաղրելով մարդկանց արտասանությունը, ում նա հանդիպել է իր այցի ընթացքում՝ գրելով, որ իրադարձությանը ներկա 1000 հոգին այցելել էին միայն «բրնձի և նավթի համար»: «Նրանք այստեղ են միայն բրնձի և նավթի՞ համար», - գրել էր նա՝ նմանակելով չինական արտասանությանը:
Նա այնուհետև է'լ ավելի է վատացրել իրավիճակը, երբ ասել է «կներեք» և «ծիծաղելի ու անհեթեթ» իրավիճակը պետք է «հումորով մարսվի»:
Չնայած վիրավորական թվիթին՝ Արգենտինան և Չինաստանը տարբեր ոլորտներին առնչվող 15 համաձայնագիր են կնքել:










