Ադրբեջանական կողմը գիշերը շարունակել է կրակել սեփական գյուղերի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

10:58 • 05.02.15

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ ադրբեջանական  կողմի նոր սադրանքի մասին է տեղեկացրել։


«Ադրբեջանական կողմը գիշերը շարունակել է կրակել իրենց Փարախլը և Ղուշչի Այրում գյուղերի ուղղությամբ»,- գրել է նա։


Հիշեցնենք, որ երեկ խոսնակը տեղեկացրել էր, որ փետրվարի 4-ին, Տավուշի մարզի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվել է ինտենսիվ կրակ` հիմնականում լուսածրային փամփուշտներով։ Դա ադրբեջանական կողմի հերթական սադրանքն էր։