Ադրբեջանում դատարանի դահլիճում սպանություն է տեղի ունեցել

09:13 • 05.02.15

Ադրբեջանի Բալաքենի շրջանային դատարանի դահլիճում սպանություն է տեղի ունեցել:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, 21-ամյա մեղադրյալ Մուհամմեդ Խանփերիևին դատարանի դահլիճում դանակահարել են հայցվորի մերձավորները:

 

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության թիմը, սակայն տուժածի կյանքը փրկել չի հաջողվել: