Բաքվում որդին սպանել է մորը

12:18 • 05.02.15

Բաքվում սպանություն է տեղի ունեցել:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հաղորդել է քաղաքի ոստիկանության գլխավոր վարչությունը:

 

Օպերատիվ- որոնողական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է Բաքվի բնակիչ, 1992 թվականին ծնված Էլնուր Ալիևը, ով կասկածվում է իր մոր՝ 1967թվականին ծնված Սևինջ Ալիևայի սպանության համար:

 

Մայրը դերձակ է եղել: Պարզվել է, որ կասկածյալը պարտքեր է ունեցել: