Ուիթնի Հյուսթոնի աղջկա արհեստական կենսաապահովման սարքն անջատվել է. ԶԼՄ-ներ
Բրիտանական Daily Mail տաբլոիդի տվյալներով՝ Ուիթնի Հյուսթոնի աղջիկը՝ Բոբի-Քրիստինան, այդպես էլ գիտակցության չի եկել, և բժիշկներն անջատել են նրա արհեստական կենսաապահովման սարքը:
Դա տեղի է ունեցել աղջկա՝ Ջորջայի Էմորի համալսարանի հոսպիտալում հայտնվելուց հինգ օր անց: Նրան անգիտակից վիճակում հայտնաբերել էին լոգարանում, ըստ երևույթին՝ թմրանյութերի ազդեցության տակ:
Այս օրերին բժիշկներն ու ԶԼՄ-ները պարբերաբար տեղեկացրել են, որ Բոբի-Քրիստինայի կյանքը մազից է կախված, և ընտանիքին խնդրել են պատրաստվել վատթարագույնին:
Ըստ ԶԼՄ-ների՝ մոտ մեկ ժամ առաջ լեգենդար երգչուհու դուստրը՝ 21-ամյա Բոբի-Քրիստինան, գրեթե կրկնել է մոր ճակատագիրը. Հյութոնը կյանքից հեռացել էր երեք տարի առաջ: Նրան ևս հայտնաբերել էին լոգարանում՝ անգիտակից վիճակում:










