Չավեսը կյանքից հեռացել է իր մահվան մասին պաշտոնական հայտարարությունից դեռևս 3 ամիս առաջ. ԶԼՄ-ներ
Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Լեմզի Սալազարը, ով ներկայում արտաքսվել է ԱՄՆ, պատմել է ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչներին, որ Վենեսուելայի կառավարությունը 3 ամիս շարունակ գաղտնի է պահել իրենց առաջնորդի մահվան լուրը:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, իշխանությունները 2012թ. դեկտեմբերի 30-ից մինչ 2013թ. մարտի 5-ը թաքցրել են Չավեսի մահվան լուրը:
Այս տեղեկությունը Twitter սոցկայքում հրապարակել է Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը:
Ենթադրվում է, որ Չավեսի մահվան տեղեկությունը գաղտնի պահելու նպատակն է եղել ապահովել իշխանության հանգիստ փոխանցումը ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ինչպես նաև օրենքի ուժ տալ մի շարք որոշումների, որոնք իբր 2012թ. դեկտեմբերից մինչ 2013թ. մարտը ստորագրել է Չավեսը:










