Դավութօղլուն խոսել է Թուրքիայում նախագահական կառավարման մոդելի անցնելու անհրաժեշտության մասին
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կարևորել է Թուրքիայի կառավարման նախագահական մոդելի անցումը, տեղեկացնում է թուրքական Haber7 կայքը:
«Այդ հարցը քննարկվել է վերջին տասը տարիների ընթացքում»,- ասել է Դավութօղլուն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս անցյալ տարի՝ վարչապետ եղած շրջանում խոսել է նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դա կնպաստի երկրի զարգացմանը:
Էրդողանը նշել էր, որ այդ հարցը քննարկվելու է նախագահական ընտրություններից հետո:
Այս տարի հունիսին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, ինչից հետո էլ, հավանաբար, կդրվի երկրի կառավարման մոդելի փոփոխության հարցը:










