Եվրասիական տնտեսական միությունն ու Եգիպտոսը ազատ առևտրի գոտու հարցով աշխատանքային խումբ կստեղծեն
Եվրասիրական տնտեսական միությունը և Եգիպտոսը աշխատանքային խումբ կստեղծեն՝ ազատ առևտրի գոտու ձևավորման առնչությամբ կողմերի ծրագրերին համապատասխան: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը այս առիթով ասել է, որ այժմ ԵԱՏՄ երկրների և Եգիպտոսի միջև ապրանքահոսքը ակտիվացնելու, ապրանքաշրջանառությունը դիվերսիֆիկացնելու ակտիվ աշխատանք է տարվում, և հնարավոր է՝ դրան նպաստի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:
Աշատանքային խմբի առաջին նիստը սպասվում է մարտին կամ ապրիլին՝ Կահիրեում: Մինչ այդ՝ փետրվարի 9-10-ին, սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Եգիպտոս: Այցի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու է Ռուսաստանի և Եգիպտոսի՝ միմյանց տնտեսություններ փոխադարձ ներդրումներն ավելացնելու հարցը: 2014-ի առաջին կիսամյակում Ռուսաստանի տնտեսությունում Եգիպտոսի ներդրումները կազմել են 10 մլն, իսկ Ռուսաստանից Եգիպտոս՝ 2 մլն ԱՄՆ դոլար:










