Մոսկվայի «Ինֆոֆորում-2015» համաժողովին կմասնակցեն ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչներ

11:58 • 05.02.15

Ս.թ. փետրվարի 5-ից 6-ը Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի տեղեկատվական անվտանգությունը թվային դարաշրջանում` նոր մարտահրավերներ, սպառնալիքներ, լուծումներ» խորագրով «Ինֆոֆորում-2015» համաժողովին կմասնակցեն ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի և ԶՈՒ ԳՇ կապի և ԱԿՀ վարչությունների ներկայացուցիչները:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։