Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված ադրբեջանցիների դատավարությունն ավարտվել է

15:20 • 05.02.15

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում Ռասիմ Սադըհովի նախագահությամբ ավարտվել է Լենքորանի բնակիչներ Ֆաիգ Գուրբանովի և Սեյմուր Ռզազադեի դատավարությունը: Նրանք մեղադրվում էին Իրանի օգտին լրտեսության համար:

 

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Ռզազադեն դատապարտվել է 13, Գուրբանովը՝ 14 տարվա ազատազրկման:

 

Նրանք մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն):

 

Դատախազը նրանց համար 15-ական տարվա ազատազրկում էր պահանջել:

 

Գուրբանովի փաստաբան Անար Ղասըմլըն նշել է, թե իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում: Մյուս ամբաստանյալն ընդունել է մեղքը:

 

Քննության տվյալներով՝  Գուրբանովը համագործակցել է իրանական հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և նրանից հանձնարարություններ ստացել՝ գաղտնի տեղեկություններ հավաքելու վերաբերյալ:

 

Ռզազադեն աշխատել է Իրանի հատուկ ծառայությունների մեկ այլ աշխատակցի համար: