«Իսլամական պետության» հոլովակում նկատվել է Փարիզում ահաբեկչության մասնակից կինը

08:45 • 05.02.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից հրապարակված տեսահոլովակներից մեկում նկատվել է այն կինը, ով հավանաբար մասնակից է եղել Փարիզում իրականացված ահաբեկչություններին, գրում է gazeta.ru-ն:

 

Ֆրանսիական իշխանությունները կարծում են, որ դա Հայաթ Բումեդյենն է՝ Փարիզում հրեական խանութի վրա հարձակում գործած Ամեդի Կուլիբալիի հանցակիցը և կինը:

 

«Պայթեցնել Ֆրանսիան-2» վերնագրված տեսանյութում գրոհայինները փառաբանում են Փարիզում ահաբեկչություն կատարածներին և սպառնում են Ֆրանսիային նոր հարձակումներով: Ենթադրյալ Հայաթ Բումեդյենը կանգնած է խոսացողների կողքին զենքով և փակ հագուստով:

 

Ամեդի Կուլիբալին հունվարի 9-ին խանութի վրա կատարած հարձակման ընթացքում սպանել է չորս պատանդի: Ավելի ուշ նա սպանվել է ոստիկանների կողմից պատանդներին ազատելու համար իրականացված հատուկ գործողության ընթացքում: