12-ամյա ճապոնացի երգչուհին կոմայի մեջ է ընկել շոուի պատրաստման ժամանակ

23:23 • 05.02.15

Ճապոնական 3B Junior խմբի, որը կազմված է 10-16 տարեկան 25 երեխայից, 12-ամյա մեներգչուհին կոմայի մեջ է ընկել  ժամանցային շոուի վտանգավոր մրցույցի ժամանակ:


Ինչպես գրում է Корреспондент-ը` The Daily Mail-ին հղումով, շոուի ձայնագրման ժամանակ աղջիկը հանձնարարություն է ստացել փոխել ձայնը հելիումի օգնությամբ: Աղջիկն այն շնչել է հատուկ փուչիկից, որից անմիջապես հետո կորցրել է գիտակցությունը:


Աղջկան տեղափոխել են Տոկիոյի հիվանդանոց` գլխուղեղի արյան շրջանառության խանգարում ախտորոշմամբ:


TV Asahi հեռուստաընկերությունը, որի համար պատրաստվում էր շոուն, հրապարակավ ներողություն է խնդրել միջադեպի համար: Ինչպես պարզվել է` փուչիկը նախատեսված է եղել միայն մեծահասակների համար: