Ջոն Քերին Ուկրաինային ավելի քան 16 միլիոն դոլար է խոստացել
Միացյալ Նահանգները հավելյալ 16,4 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտից տուժած մարդկանց մարդասիրական օգնության համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով հինգշաբթի ժամանել է Կիև:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսն ավելի վաղ ասել է, որ Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ բանակցություններում երկրի արևելքում կոնֆլիկտից բացի կքննարկվեն նաև Ուկրաինայում իրականացվող բարեփոխումները:










