Քրդերը Քոբանիի շրջակայքում գտնվող 50 գյուղ են ազատագրել

08:48 • 05.02.15

Քրդական ինքնապաշտպանական ուժերն անցնող 10 օրերի ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են սիրիական Քոբանի քաղաքի շրջակայքում գտնվող 50 գյուղ:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, մոտ 350 բնակավայր դեռ շարունակում է զինյալ խմբավորման հսկողության տակ մնալ:

 

Արևմտյան, հարավային ու արևելյան ճակատներում երեկ քրդերն ավելի քան 30 վարձկան են շարքից հանել`  ստանալով միջազգային կոալիցիայի ինքնաթիռների աջակցությունը, որոնք 11 ավիահարված են հասցրել:

 

Շրջանային վարչության ղեկավար Անվար Մուսլիմի խոսքով՝ քաղաքի շրջակայքը զինյալներից ազատվել է 10-15 կմ շառավղով: Սակայն Թուրքիա փախած Քոբանիի բնակիչների վերադարձը քաղաք դեռ չի սկսվել, հաշվի առնելով, որ քաղաքի շենքերի 90 տոկոսն ավերված է:

 

Մարտերը շարունակվում են արդեն 133 օր: Քոբանին ծայրահեղականներից հետ վերցնելու մասին հայտնի էր դարձել հունվարի 26-ին: