Լոնդոնում սկսվել է ավտոբուսի վարորդների գործադուլը

09:51 • 05.02.15

Լոնդոնում փետրվարի 5-ին ավտոբուսի վարորդները 24-ժամյա գործադուլ են սկսում, գրում է Корреспондент-ը։

 

Վարորդները պահանջում են աշխատանքի վարձատրության միասնական դրույքի սահմանում։

 

Transport for London (TfL) ձեռնարկության ղեկավար Լեոն Դենիելսը, սակայն, հայտարարել է, որ նման բարեփոխումն իմաստ չունի, քանի որ վարորդներն ունեն տարբեր մակարդակի փորձ և հմտություններ։ Բացի այդ` դա կհանգեցնի ուղևորավարձի թանկացմանը։

 

Մեկ օրվա ընթացքում ամբողջությամբ կաթվածահար կլինի քաղաքային տրանսպորտային ցանցի կարևորագույն մասը։ Իրավիճակը կանդրադառնա 6.5 մլն լոնդոնցիների վրա։

 

Հաղորդվում է, որ վարորդների արհմիությունը նախատեսել է ևս 2 բողոքի ակցիա՝ փետրվարի 13-ին և 16-ին։