Թիմն այնքան մեծ է, որ բաժանվել է երկու մասի. ԲՀԿ պատգամավորը բացատրեց, թե ինչու չի մասնակցում ԲՀԿ խորհրդաժողովին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Ազգային ժողովի նիստին այսօր ներկա են հատուկենտ պատգամավորներ, որոնց թվում է նաև ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հրավիրել է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով՝ քննարկելու երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը և այդ իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու:
Թե ինչու Լյովա Խաչատրյանը չի մասնակցում ԲՀԿ-ի քննարկմանը, պատգամավորը պատասխանեց. «Ես իմ աշխատանքն եմ կատարում խորհրդարանում»:
Ըստ նրա՝ կան մասնակցողներ և՛ այնտեղ, և՛ այստեղ։
«Թիմն այնքան մեծ է, որ բաժանվել է երկու մասի, մի մասը խորհրդարանում իր աշխատանքն է շարունակում, մի մասը մասնակցում է քննարկմանը»,-ասաց նա:










