ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջում է հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից

22:18 • 05.02.15

Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանից պահանջում է հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից:

 

«Գազետա»-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն նման պնդում է արել Վրաստան - ՆԱՏՕ հանձնախմբի ամփոփիչ հայտարարությամբ:

 

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարները հաստատել են չճանաչման իրենց շարունակական քաղաքականությունը և Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումից»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ: Դրանից բացի փաստաթղթում ասված է, որ ՆԱՏՕ-ն լիարժեք սատարում է Վրաստանի ինքնավարությունն ու անկախությունը, ինչպես նաև՝ այդ երկրի տարածքային ամբողջականությունը:

 

Այսօր՝ փետրվարի  5-ին, Բրյուսելում անցկացվել է Վրաստան - ՆԱՏՕ հանձնախմբի նիստը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ու Թբիլիսին պայմանավորվել են Վրաստանի տարածքում զորավարժություններ անցկացնել, զինվորականների մարզումների կենտրոններ բացել: