Արքայազն Ուիլյամը և Քեյթը գիտեն երկրորդ երեխայի սեռը. ԶԼՄ-ներ

15:49 • 05.02.15

Բրիտանական ԶԼՄ-ներում հայտնվել է հերթական սենսացիոն լուրը թագավորական ընտանիքի մասին. արքայազն Ուիլյամը և Քեյթն իմացել են իրենց ապագա երեխայի սեռը։ Նրանք փորձել են գաղտնի պահել այն, սակայն պալատի աշխատակիցները հայտնել են լրագրողներին, գրում է ДНИ.ru-ն։

 

Փոքրիկ արքայազն Ջորջը շուտով քույրիկ կունենա։ Անգլիական OK!  ամսագիրը շապիկ է կազմել այդ ուրախալի լուրի առթիվ։ Շապիկի վրա դքսուհի Քեյթն է և գրված է՝ «Այո՛, աղջիկ է»։

 

Ապագա երեխայի սեռն իմանալուց հետո ամենաշատ հուզող հարցն այն է, թե ինչպես կանվանեն աղջկան։ Ավանդական Էլիզաբեթ և Մարիա անունների շուրջ երկար մտորումներից հետո, ծնողները որոշել են երեխային անվանակոչել արքայազնի մոր անունով։


«Դա գեղեցիկ հիշեցում կլինի հանգուցյալ արքայադուստր Դիանայի մասին»,- նշել է աղբյուրը։

Արքայազն Ուիլյամը և Քեյթը գիտեն երկրորդ երեխայի սեռը. ԶԼՄ-ներ