Պուտինը միջանցք է բացում դեպի Մերձդնեստր. Սաակաշվիլի

15:56 • 05.02.15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը մինչև Մերձդնեստր ցամաքային միջանցքն է, և դրա համար նա օգտագործելու է Ուկրաինայում ռազմական հեղաշրջման կամ Կիևում անկարգություններ հրահրելու իր բոլոր լծակները. նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նա ընդգծել է, որ դրա համար Պուտինը փորձելու է հասնել Ուկրաինա պետության կործանմանը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման կարծիք էր հայտնել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

 

Նրա համոզմամբ՝ ՌԴ նախագահի առաջին քայլը Ղրիմի անեքսիան է, երկրորդը՝ Դոնբասում հակամարտության ստեղծումը, իսկ երրորդը պետք է լինի Օդեսայով դեպի Մերձդնեստր միջանցքի ստեղծումը: