Սաակաշվիլին նշել է, որ իրեն չեն առաջարկել գլխավորել Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն չեն առաջարկել գլխավորել Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն, փոխանցում է Обозреватель-ը։
Սաակաշվիլին հայտնել է նաև, որ այդ պաշտոնի համար նա պաշտոնական փաստաթղթեր չի ներկայացրել։
«Ես և իմ թիմը բավականաչափ որակավորված ենք՝ դրանով զբաղվելու համար։ Մենք պատրաստ ենք այդ գործը ստանձնել։ Եթե այժմ չլինի առաջխաղացում կոռուպցիայի դեմ պայքարում, Պուտինի (ՌԴ նախագահ- Tert.am) ամենավատ մտահղացումներն Ուկրաինայի վերաբերյալ կիրագործվեն»,- նշել է քաղաքական գործիչը։










