Թայվանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի
Թայբեյում TransAsia Airways թայվանական ավիաընկերության ATR-72-600 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 32-ի, հաղորդում է ТАСС-ը:
Ինքնաթիռի վթարից ողջ է մնացել 15 մարդ, ևս 11-ը կորած է համարվում: Տասնյակ ջրասույզներ որոնում են նրանց սառը ջրերում: Չի բացառվում, որ ջրի հոսանքը կարող է մահացածների մարմինները հեռու տանել վթարի վայրից:
Անցած գիշեր փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ գետից բարձրացրել են ինքնաթիռի մասերը: Հայտնաբերվել են օդաչուների մարմինները:
Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում գտնվել է 58 մարդ, նրանցից հինգը եղել է անձնակազմի անդամ, 53-ը՝ ուղևոր, ներառյալ` մայրցամաքային Չինաստանից 31 զբոսաշրջիկ:











