ԱՄՆ-ում կայացել է Ազգային աղոթքի ավանդական նախաճաշը՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչմամբ

20:05 • 05.02.15

Այսօր Վաշինգտոնում ընթանում է Ազգային աղոթքի նախաճաշը (National Prayer Breakfast): Այս տարի միջոցառման շրջանակներում նշանավորվելու է նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:

 

Ինչպես հայտնում է sudanreeves.org-ը՝ Ազգային աղոթքի նախաճաշը ամենամյա ավանդական միջոցառում է, որն անցկացնում է ԱՄՆ-ի Կոնգրեսը: Այս տարի Աղոթքի նախաճաշը նշվում է 62-րդ անգամ: Դրա շրջանակներում հրավիրվում է հյուրերի լայն շրջանակ՝ ԱՄՆ-ի հիսուն նահանգից և ավելի քան 100 երկրից:

 

Արարողության նպատակն է՝ նպաստել զանազան սոցիալական և  կրոնական խմբերի հանդիպմանն ու շփումներին: Այս տարի միջոցառման գլխավոր հյուրերն են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Դալայ Լաման:

 

20.15

 

Օբաման իր ելույթում ասել է. «Կրոնի ազատությունը այն արժեքն է, որ պաշտպանելու ենք այստեղ՝ տանը, և դրա զորավիգն ենք լինելու ամբողջ աշխարհում»:

 

Այժմ միջոցառման տարբեր հյուրեր իրենց շնորհակալական աղոթքն են հնչեցնում ներկաների առաջ:

 

20.44

 

Օբաման ասել է, որ անձամբ իր համար այս արարողությունը հնարավորություն է՝ հայացք նետելու իր սեփական «հավատի ուղևորությանը»: Նա նկատում է, որ ԱՄՆ-ն աշխարհի ամենակրոնական երկրներից է, սակայն ԱՄՆ-ում կրոնն ու պետությունն առանձին են:



Օբաման իր ելույթում անդրադարձել է թե' պատմականորեն (Խաչակիրներ, ինկվիզիցիա և այլն), թե' հենց մեր օրերում (եզդիների կոտորածներ Իրաքում, քրիստյաների սպանություններ Նիգերիայում, ահաբեկչություններ պակիստանյան դպրոցում և Փարիզում) կրոնի ընկալումների աղավաղումներից: Նա նաև խոսքի ազատությունը կապել է կրոնի ազատության հետ:



ԱՄՆ-ի նախագահը նաև մեջբերումներ է արել իսլամի, հուդայականության, քրիստոնեության դրույթներից, որոնք կոչ են անում դիմացինին՝ անել այն, ինչ ինքդ ես քեզ կամենում:

Օբաման, սակայն, իր խոսքում որևէ ձևաչափով չի հիշատակել Հայոց ցեղասպանությունը, որի ոգեկոչմանը այս տարի կոչված է Ազգային աղոթքի նախաճաշը:


Փոխարենը ամերիկյան ԶԼՄ-ները մատնանշում են հակասությունը, որ այս տարի տեղ է գտել միջոցառմանը. դրան հրավիրված է Սուդանի արտգործնախարար Ալի Ահմեդ Քարթին, որը մեղադրվում է Խարտումի կոտորածների համար:

View this content on TIME's website

Embedded image permalink

 

 

Embedded image permalink

 

Embedded image permalink

Embedded image permalink

 

 

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink

 

 

 

 

 

 

 

 

Embedded image permalink

Embedded image permalink