Եվրոպան զարմացած է. Հունաստանի նոր վարչապետը հրաժարվում է փողկապ կապել (լուսանկարներ)

15:12 • 05.02.15

Հունաստանի «Սիրիզա» կուսակցության երիտասարդ և խարիզմատիկ առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը, ում կուսակցությունն անցած ամիս հաղթանակ է տարել երկրում, խոստացել է փոխակերպել ոչ միայն Հունաստանը, այլև ողջ Եվրոպան: 40-ամյա Ցիպրասին վարչապետի պաշտոնում երդում տալուց հետո առաջինը հարցրել են՝ որտե՞ղ է նրա փողկապը, գրում է The Washington Post-ը:

 

Ցիպրասը խախտել է ավանդույթը՝ առանց փողկապի հայտնվելով նախագահական նստավայրում վարչապետի պաշտոնում երդում տալու արարողությանը: Հաջորդ շաբաթների ընթացքում նա շարունակել է անտեսել փողկապն օտար երկրների առաջնորդների, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպումների ժամանակ:

 

Դա աննկատ չի մնացել:  Լրագրողները նկատել են Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին հավանաբար փողկապի բացակայության մասին ինչ-որ բան ասելիս, The Associated Press-ի տեղեկություններով՝ փողկապի բացակայությունը նման կերպով մատնանշել է նաև Ֆրանսիայի ֆինանսների նախարարը:

 

Չնայած նման հանդիպումների ժամանակ չկա որևէ հստակ արարողակարգ հագուստի վերաբերյալ, բայց եվրոպացի առաջնորդները սովոր են իրենց գործընկերներին տեսնել փողկապով: Հաշվի առնելով այն, որ ողջ հունական կառավարությունը ներկայում առանց փողկապների է հանդես գալիս, կարելի է ենթադրել, որ նախարարները որոշակի քաղաքական ուղերձ են ցանկանում փոխանցել:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Հռոմում Հունաստանի նոր վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ համատեղ ասուլիսից հետո նրան փողկապ է նվիրել:

View image on Twitter