ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ բանաձև է ներկայացրել ԻՊ-ի ֆինանսավորումը կանխելու վերաբերյալ

10:54 • 05.02.15

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել բանաձևի նախագիծ, որը կանխում է «Իսլամական պետություն» խմբավորման եկամուտների ստացումը:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի մամուլի քարտուղար Ալեքսեյ Զայցևը:

 

«Պատրաստվող բանաձևը նպատակաուղղված է ԻՊ-ի ֆինանսավորման աղբյուրները կտրելուն: Հուսով ենք, որ այն կընդունվի առաջիկայում»,-ասել է Զայցևը:

 

Նրա խոսքով՝ նախագիծն արդեն ներկայացվել է Անվտանգության խորհրդին և առաջիկա օրերին քվեարկության կդրվի:

 

Իրաքում և Սիրիայում զգալի տարածքներ գրաված «Իսլամական պետությունը» 2014թվականի համաշխարհային գլխավոր խնդիրներից մեկն է դարձել: