ՄԱԿ-ում Դոնբասի ավերածությունների ինտերակտիվ քարտեզն են ստեղծել

15:01 • 05.02.15

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրն ու Social Boost հասարակական կազմակերպությունը համատեղ նախագիծ են իրականացրել` ստեղծելով Դոնբասի ավերածությունների ինտերակտիվ քարտեզը, գրում է unian.net-ը:

 

Ինտերակտիվ քարտեզը հասանելի է Redonbass.org կայքում: 

 

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) մեկնաբանել է, որ այժմ գլխավոր խնդիրներից մեկը բնակելի և հանրային ենթակառուցվածքների ավերածությունների մասին տեղեկացնող հանրամատչելի տվյալների բազայի բացակայությունն է:

 

Այդ պատճառով նոր նախագիծը թույլ է տալիս վերահսկել ռազմական գործողությունների հետևանքով բնակելի տների, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացումը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում:

 

Նախագիծը թույլ է տալիս քաղաքացիներին, պետական մարմիններին և միջազգային կառույցներին անմիջապես քարտեզից ավերածությունների մասին տեղեկատվություն ստանալ:

REUTERS