Բերման է ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» երկու անդամ. Վարուժան Ավետիսյան
«Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գևորգ Սաֆարյանին և Հայկ Գրիգորյանին այսօր Հանրապետության հրապարակից Ոստիկանությունը բերման է ենթարկել. այս մասին Tert.am-ին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանին։
Ըստ նրա՝ ակտիվիստներին բերման են ենթարկել՝ Բերձորի միջադեպի հետևանքով վնասված մեքենաները կայանելու համար, ինչը նրա պնդմամբ՝ հակաօրինական է։
«Ոստիկանությունն անօրինական պահանջներ է ներկայացրել մեքենաները հանելու, այդտեղից հեռանալու և այլնի կապակցությամբ։ Մեքենաները տարել են տուգանային հրապարակ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը և հավելեց, թե որևէ դիմադրություն չի եղել։
Նա տեղեկացրեց, որ այսօր ժամը 13:00-ին հայտարարված «Հիմնադիր խորհրդարանի» բացօթյա ասուլիսը չի հետաձգվել։










