Ադրբեջանը հայտնել է ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին

12:43 • 06.02.15

Ադրբեջանը հայտարարել է ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ֆարիդ Աղաևը վիրավորվել է փոխհրաձության արդյունքում` «ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում»:

 

Չնայած ցուցաբերված բուժօգնությանը` զինվորի կյանքը փրկել չի հաջողվել: