«Բարսելոնա»-ն և Հռոմի պապը կհամագործակցեն

13:28 • 06.02.15

Կատալոնական «Բարսելոնա»-ն սկսել է համագործակցել Հռոմի պապի կողմից կառավարվող բարեգործական ֆոնդի հետ:

Համաձայնության արդյունքում երկու կողմերը նպատակ ունեն համատեղ կրթական և ուսումնական գործունեություն ծավալել: Հռոմի պապի և «Բարսելոնա»-ի ղեկավար Խոսեպ Բարտոմեուի հանդիպման ընթացքում կատալոնական ակումբի ղեկավարը կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին է նվիրել «Բարսելոնա»-ի անվանական մարզաշապիկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Բարեգործական ընկերությունն ստեղծվել է Հռոմի պապի նախաձեռնությամբ և համագործակցում է տարբեր մշակույթների և կրոնների ուսումնական հաստատությունների հետ: