Չավուշօղլուն հրաժարվել է Մյունխենի համաժողովին մասնակցելուց՝ Իսրայելի պատվիրակության կողքին չնստելու համար
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մյունխենում Անվտանգության համաժողովին մասնակցելուց հրաժարվել է, երբ տեղեկացել է, որ հանդիպմանը մասնակցելու է նաև Իսրայելը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, միջոցառմանը նախատեսված է եղել նաև Չավուշօղլուի ելույթը, սակայն վերջինս տեղեկանալով, որ ստիպված է լինելու նստել Իսրայելի ներկայացուցիչների կողքին` հրաժարվել է մասնակցությունից:
Փոխարենը` Չավուշօղլուն հանդիպելու է Գերմանիայում բնակվող թուրքերի հետ:
Գերմանիայում այսօր կայանալիք Մյունխենի 51-րդ անվտանգության համաժողովին մասնակցելու է 400-ից ավելի գործիչ, այդ թվում` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Համաժողովը շարունակվելու է մինչև կիրակի, քննարկվելու են Ուկրաինայի ճգնաժամը, Իրաքի ու Սիրիայի խնդիրները:










