Եմենում պետական հեղաշրջում է տեղի ունեցել
Շիական հութի կլանի ապստամբները հայտարարել են, որ գրավել են պետական իշխանությունը Եմենում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ժողովրդին հղած իրենց ուղերձում կլանի ներկայացուցիչները հայտնել են, որ ցրել են երկրի խորհրդարանը և անցումային խորհուրդ ձևավորել: Դրանից բացի ապստամբները հայտնել են «նոր փուլի մասին, որը հանգստություն կբերի երկրին»:
Ավելի վաղ Եմենի նախագահ Աբեդ Ռաբբո Մանսուր Հադին և նախարարների կաբինետը հրաժարական էին տվել այն բանից հետո, երբ շիա ապստամբները ծանր մարտերից հետո ըստ էության գրավել էին երկրի մայրաքաղաքը:










